Տնօրենի տեղակալ

Մհեր Քարամյան

Տնօրենի տեղակալ

Ծնվել է 1971թ․ դեկտեմբերի 31-ին Երևանում։

1995թ․-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը «Մեքենաշինության տեխնոլոգիա» մասնագիտացմամբ՝ ստանալով մեխանիկի որակավորում։ 1997թ․- ին ավարտել է մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան։

1999թ․-ին ավարտելով նույն համալսարանի ասպիրանտուրան՝ ստացել է ճարտարագետ հետազոտողի որակավորում։ 2002թ․-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ՝ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ գիտական խորհրդի 27․04․2005թ․ որոշմամբ՝ դոցենտի գիտական կոչում մեքենաշինություն և մեքենագիտություն մասնագիտացմամբ։

2015թ․ ավարտել է նաև Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1987 թվականից՝ աշխատելով «Արմէներգո» ՓԲԸ- ում, ՀՀ ռազմամարզական վարժարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, ՀՀ ԱՆ «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ-ում։

2005 թվականի հունիսի 1-ից աշխատում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես բաժնի վարիչ։

2024 թվականի հունվարի 1-ից աշխատում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես տնօրենի տեղակալ

Էլ. Փոստ - Mher.Karamyan@arlis.am
Հեռ.- +374 060 46 46 02