Ռաֆաել Մանուչարյան

Տնօրեն

Ծնվել է 1966թ․ մարտի 21-ին Երևանում։

1988թ․-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

2016թ․ ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1988 թվականից: Աշխատել է «Զահմեդ» պետական տնտեսությունում, «Տիգասոն» ՍՊԸ-ում, Երևանի քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման պ/ձ-ում, «Ա․Ս․Մ․» ՍՊԸ-ում, «Կոմսետ» ՍՊԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։

ՀՀ արդարադատության նախարարի 23․02․2007թ․-ի թիվ 9-Ա հրամանով 2007 թվականի փետրվարի 26-ից ընդունվել է աշխատանքի «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

2022 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնում։

2023 թվականի փետրվարի 1-ից Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող։

2023 թվականի հուլիսի 14-ից Արդարադատության նախարարի 13 հուլիսի 2023թ. 394-Ա հրամանով նշանակվել է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն։

Էլ. Փոստ - Manucharyan@arlis.am
Հեռ.- +374 010 52-01-28