Բաժանորդագրություն

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է բաժանորդագրվել պետական պաշտոնական հրատարակություններին: Բաժանորդագրությունը երաշխավորում է նոր ընդունված օրենքների, կառավարության որոշումների և գերատեսչական ակտերի մասին ճշգրիտ տեղեկատվության կանոնավոր և հուսալի տրամադրումը անմիջապես հրատարակչից:

Հասանելի հրատարակություններ

  • Դուք կարող եք բաժանորդագրվել 

«Հայաստանի Հանրապետության օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր» տեղեկագրի հերթական համարներին

  • Կարող եք ձեռք բերել

ՀՀ օրենսգրքերի պարբերաբար թարմացվող տարբերակների հրատարակումներ «Պաշտոնական տեղեկագիր» կրպակից (2750-ամյակի պուրակ) կամ Տիգրան Մեծի, 4 հասցեում գտնվող «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ ընկերության գրասենյակից 

Բաժանորդագրության պայմաններ

  • Ժամկետներ. Հնարավոր է ձևակերպել տարեկան, կիսամյակային կամ եռամսյակային բաժանորդագրություն՝ կախված ձեր նախընտրությունից:
  • Առաքում. Տպագիր պարբերականները առաքվում են պատվիրատուի նշած հասցեով՝ փոստային առաքման կամ առձեռն հանձնման միջոցով (կախված ընտրված փաթեթից)։

Ինչպե՞ս բաժանորդագրվել

  1. Ներբեռնեք հայտը. Բեռնեք և լրացրեք բաժանորդագրության հայտի ձևանմուշը:
  2. Կատարեք վճարում. Համապատասխան գումարը փոխանցեք Ընկերության բանկային հաշվեհամարին:
  3. Ուղարկեք փաստաթղթերը. Լրացված հայտը և վճարումը հավաստող անդորրագիրը ուղարկեք մեր էլեկտրոնային փոստին կամ ներկայացրեք գրասենյակ: